Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանի արդիական խնդիրները, հատկապես` Սիրիայի եւ Աֆղանստանի դեպքերը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ալի Աքբար Սալեհին եւ Ահմեդ Դավութօղլուն ստամբուլյան կոնֆերանսի շրջանակներում մի շարք կարեւոր հարցեր են դիտարկել:

Սալեհին շնորհակալություն է հայտնել թուրքական իշխանություններին` ստամբուլյան համաժողովը հաջողությամբ անցկացնելու համար: Նա հույս է հայտնել, որ այդ կոնֆերանսը դրականորեն կանդրադառնա Աֆղանստանում խաղաղության, հանգստության եւ կայունության վերականգնման վրա:

Նշելով ԻԻՀ-ի դերը տարածաշրջանում եւ Աֆղանստանում` Թուրքիայի ԱԳ նախարարը իրանական իշխանություններին շնորհակալություն է հայտնել Ստամբուլի կոնֆերանսին ակտիվ մասնակցելու համար: Դավութօղլուն նաեւ աֆղանական խնդրի կարգավորման նպատակով տարածաշրջանային կառավարությունների դիրքորոշումների սերտացման տարբերակների մասին զեկույց է ներկայացրել: