Հայաստանի և Ադրբեջանի միջև լուրջ հակամարտության վտանգ չեմ տեսնում: Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահ, քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։

«Ինձ թվում է, որ որքան էլ տարօրինակ հնչի, երկու կողմերն էլ հասել են նրան, ինչ ցանկանում էին»,- ասել է նա։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանն ազատվեց այն անորոշությունից, որից «նա այդպես էլ գլուխ չհանեց»։

«Խոսքը Ղարաբաղի հարցի մասին է։ Մարդկանց համար սա դրամա է, իսկ պետության համար դեռ հարց է, եթե նայես երկարաժամկետ հեռանկարում»,- ընդգծել է Լուկյանովը։

Նրա խոսքով, Հայաստանն ու Ադրբեջանը չափազանց բուռն միջավայր ունեն:

«Ե՛վ Մերձավոր Արևելքը, և՛ Միջին Արևելքը. բոլորը մոտ են և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։

Այս իրավիճակում ինչ-որ վիճաբանության (կոնֆլիկտի-խմբ.) մեջ մեր մտնելն այնքան էլ խելամիտ չէ։ Ես արկածախնդիրներ չեմ տեսնում ո՛չ Երևանում, ո՛չ Բաքվում. Դուք կարող եք նրանց հետ վարվել այնպես, ինչպես ցանկանում եք, բայց դրանք մարդիկ են, ովքեր ունեն վարքի որոշակի հաշվարկված օրինաչափություններ: Համաձայն այդ մոդելների՝ նրանց կոնֆլիկտ պետք չէ»,- եզրափակել է փորձագետը։