ԱՄՆ կարգավորիչները անօրինական են ճանաչել արհեստական ​​ինտելեկտի կողմից ստեղծված ձայների օգտագործմամբ ռոբոտազանգերը, հայտնում է Ամերիկայի ձայնը։

Հաղորդակցության դաշնային հանձնաժողովը միաձայն որոշել է, որ արհեստական ​​ինտելեկտի միջոցով ստեղծվող ձայները արհեստական ​​են և, հետևաբար, հանդիսանում են հեռախոսային սպառողների պաշտպանության մասին օրենքի խախտում:

Հիշեցնենք, որ անցած ամիս Նյու Հեմփշիրի նախնական ընտրությունների ժամանակ ձայնագրվել են ռոբոտներ, որոնք նմանակում էին նախագահ Ջո Բայդենի ձայնը և փորձում էին մարդկանց հետ պահել նրա օգտին քվեարկելուց: