Հաքերների «Ակինջիլար» խումբն ստանձնել է ֆրանսիական «Charlie Hebdo» կայքի նկատմամբ գրոհի պատասխանատվությունը` իր գործողություններն արդարացնելով որպես «պայքար այն հրապարակումների դեմ, որոնք ուղղված են իրենց կրոնին եւ բարոյական արժեքներին»: Այս մասին գրում է «Le Nouvel Observateur» հանդեսը:
«Le Nouvel Observateur» -ին ուղարկված հաղորդագրության մեջ թուրք հաքերները գրել են. «www.charliehebdo.fr կայքը մեր թիրախն է դարձել մեր կրոնական արժեքները վիրավորելու համար: Քանի որ այն քամահրանքով է վերաբերվում մեր մարգարին, մենք մեր կոնտենտը տեղակայեցիքն կայքի առաջին էջում` ի նշան բողոքի»:
Հաքերների խումբը նաեւ պնդում է, որ «ոչ մի առնչություն չունի Մոլոտվյան կոկտեյլներով» «Charlie Hebdo»-ի շենքի վրա հարձակվելու հետ:



























