Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կիրակի կեսօրին ժամանել է Սիրիա՝ սիրիացի պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու համար, հաղորդում է Mehr-ը։

Սիրիա այցի շրջանակներում նախատեսված են Իրանի արտգործնախարարի հանդիպումները արաբական երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Սիրիա կատարած այցից առաջ Ամիր Աբդոլլահիանը մեկնել էր Լիբանան՝ Լիբանանի իշխանությունների և «Հեզբոլլահ» շարժման ղեկավարության հետ տարածաշրջանային զարգացումները քննարկելու նպատակով։