Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ամփոփել է Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները՝ հայտնելով, որ երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթել է՝ հավաքելով ընտրություններին մասնակցած ընտրողների ձայների 92,12%-ը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Սահմանադրական դատարան է ներկայացրել նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրություն՝ համապատասխան փաստաթղթերի հետ միասին՝ ընտրությունների արդյունքները հաստատելու համար։
Ալիևը երդում կտա ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից 3 օրվա ընթացքում։





























