«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) դարձել է Travelling Connect միջազգային ծրագրի բացառիկ գործընկերը Հայաստանում: Բոլոր այն օտարերկրացիները, ովքեր օգտվում են ռոումինգից եւ հանդիսանում եմ Travelling Connect ծրագրի մասնակից, գտնվելով «ԱրմենՏել»-ի ցանցում, կարող են ստանալ 1 մղոն կամ 1 բալ (կախված ընտրված ծրագրից) յուրաքանչյուր ելքային զանգի 1 րոպեի դիմաց:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հետագայում կուտակած միավորները նրանք կարող են օգտագործել այնպիսի ճանաչված ընկերություններում, ինչպիսք են Hilton, Marriot, Alitalia, Royal Brunei Airlines, SN Brussels, Air France, KLM, Malaysia Airlines, TAP Portugal, THAI Airways-ը եւ այլն: Այս ծրագրի գործընկեր են հադիսանում այնպիսի հայտնի օպերատորներ ինչպիսք են T-mobile, Vodafone, NTT DoCoMo,Mobistar, Digicel եւ այլն:
Travelling Connect ծրագրի մասնակցությունն անվճար է: Մասնակից դառնալու համար անհրաժեշտ է գրանցվել www.travellingconnect.com կայքում:




























