Աշխատանքային այցով, նոյեմբերի 6-9-ին, Հայաստանում է գտնվելու Հնդկաստանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պիլոտը:

Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 7-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում Սաչին Պիլոտին կընդունի նախարար Տիգրան Դավթյանը:

Հանդիպումից հետո երկու նախարարները կարճատեւ զրույց կունենան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայ-հնդկական համագործակցության վերաբերյալ եւ կպատասխանեն լրագրողների հարցերին: