Իսրայելի բանակը մտադիր է գրավել Գազայի հատված ուղեւորվող երկու նավերը: Նավերի հրամանատարներին առաջարկվել է կամ փոխել ուղղությունը, կամ բեռնաթափվել Աշդոդի նավահանգստում, հետագայում բեռները շրջափակված Գազայի հատված հասցնելու համար: Այդուհանդերձ, Իսրայելի զինվորականներն իրենց առաջարկներին ոչ մի պատասխան չեն ստացել:
Թուրքիայի Ֆատիհա նավահագնստից դեպի Գազայի հատված ուղեւորվող երկու նավերից կազմված «Ազատության տորմիղում» են գտնվում 27 միջազգային իրավապաշտպաններ եւ հումանիտար նշանակության բեռներ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նավի վրա գտնվող պաղեստինամետ ակտիվիստները (Իռլանդիայից եւ Կանադայից) հայտնել են, որ նավը գրավել են իսրայելցի զինվորականները: Գազայի հատվածի շրջափակումը ճեղքել ցանկացող ակցիայի մասնակիցների խոսքով, իսրայելական «ծովային կոմանդոսները» բարձրացել են երկու նավերի վրա եւ մտադիր են այդ նավերն ուղղել դեպի Աշդոդի նավահանգիստ: Հաղորդում է newsru.co.il-ը:
ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչները չեն հաստատում նավատորմը գրավելու մասին լուրը: Նրանց խոսքով, այս փուլում խոսքը նավերի գրավման եւ ամբողջությամբ իսրայելական ուժերի վերահսկողության տակ վերցնելու մասին չէ:
Գրավյալ նավերը Աշդոդի նավահանգիստ բերելուց հետո, այն հայտարարել են ռազմական գոտի եւ փակել լրագրողների համար:
Ինչպես հաղորդում է «Ռեշեթ-Բեթ» ռադիոկայանը, Աշտոտի նավահանգստում Իսրայելի ՆԳՆ-ի եւ միգրացիոն ոստիկանության աշխատակիցները պետք է հանցաքննեն հաղեստինամետ ակցիայի 27 մասնակիցներին, որից հետո նրանք կտեղափոխվեն Բեն-Գուրիոն օդանավակայան:
Այստեղ նրանք կգտնվեն մեկուսարանում` անձնագրային ռեժիմը խախտելու համար, մինչեւ կվերադրձվեն իրենց հայրենիք:




























