G20 գագաթաժողովը 2013թ. Կայանալու է Ռուսաստանում, ամենայն հավանականությամբ, Մոսկվայում, հայտնել է Ռուսաստանի ֆինանսների նախարարի պաշտոնակատար Անտոն Սիլուանովը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Այդ որոշումը կայացվել է G20-ի առաջնորդների հանդիպմանը Կաննի գագաթաժողովում:
«Ռուսաստանը նախագահելու է G20-ում, 2013 թվականին»,- ասված է հանդիպման պաշտոնական կոմյունիկեում:
Ռուսաստանը նախագահողի լիզորությունները ստանձնելու է Մեքսիկայից, որն այն պարտականությունները կատարելու է առաջիկա մեկ տարում:
Սիլուանովը նշել է, թե հայտնի չէ գագաթաժողովի անցկացման վայրը, բայց հավանաբար դա կլինի Մոսկվան:




























