Վրաստանի ԱԳ նախարարությունը Սերժ Սարգսյանի վրաստանյան այցի հետաձգման կոնկրետ պատճառները չգիտի: Այս մասին այսօր` նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Դավիթ Ջալաղանիան:
«Հայաստանի նախագահն, իսկապես, իր այցը հետաձգել է: Թե հայկական մամուլը ինչ է գրում չեմ ասի, բայց այցի հետաձգումը դիվանագիտական հարաբերություններում սովորական բան է: Իսկ թե ինչու է նա հետաձգել իր այցը, ես դրա կոնկրետ պատճառները չգիտեմ»,- նշել է ջալաղանիան, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վրաստան ծրագրված էր նոյեմբերի սկզբներին, սակայն այն չի կայացել:




























