Փետրվարի 13-ին տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են ադրբեջանական սադրանքի հետեւանքով առավոտյան զոհված հայ զինծառայողների հիշատակը։
Փետրվարի 13-ի առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրազենային կրակ են բացել Ներքին Հանդ գյուղում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի երկու զոհ եւ վիրավորներ։





























