Ավստրիայում սերիական գող է ձերբակալվել, որին մեղադրում են չորս տարվա ընթացքում մոտ 850 գողություն կատարելու մեջ: Հանցագործը, որին լրատվամիջոցներն արդեն անվանել են «Գողերի արքա», առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերել կանացի ներքնազգեստի նկատմամբ, հաղորդում է MIGnews.com-ը:
36-ամյա հանցագործը ձերբակալվել է սեպտեմբերին, երբ փորձել է թափանցել Լինսի բարերից մեկը: Հաղորդվում է, որ միայն չորս տարվա ընթացքում հանցագործը 15 հազար եվրոյի գումար եւ 20 հազար եվրոյի իրեր է գողացել: Բացի այդ, նա գողացել է ընդհանուր առմամբ 208 կտոր կանացի ներքնազգեստ: Նրա բնակարանի խուզարկման ժամանակ հայտնաբերվել են գողացված տարաբնույթ առարկաներ` սկսած ֆիտնեսի սարքավորումներից մինչեւ լապտերներ ու գրիչներ:
Ներկայումս տարօրինակ գողը ցուցմունքներ է տալիս ոստիկանությանը:




























