Բաքվում իր ընտանիքի երեք անդամների սպանության մեջ կասկածվող 25-ամյա երիտասարդը մեղադրվում է եւս երկու մարդու սպանության մեջ։

Ինչպես հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը, ընթացող քննչական գործողությունների ընթացքում պարզվել է, որ մայրաքաղաքի Խաթայ թաղամասում ծնողների և եղբոր սպանության մեջ կասկածվող Ահմեդ Ախմեդովը մինչ հանցագործությունը կատարելը սպանել է իր քրոջը՝ 1997 թ.-ին ծնված Ախմեդովա Էլմիրա Մեհմանին և նրա անչափահաս երեխային։