Ալիխանյանի անվան գիտական կենտրոնի (Երեւանի նախկին ֆիզիկայի ինստիտուտը) աջակցության համար 2012թ. պետբյուջեից մոտ 1,8 մլն դոլար կհատկացվի: Ազգային ժողովի հանձնաժողովներում շարունակվող բյուջետային քննարկումների ժամանակ նշվեց, որ Գիտության պետական կոմիտեի ծրագրերի ֆիանսավորման համար կհատկացվի 8,35 մլրդ դրամ (մոտ 22 մլն դոլար): Մասնավորապես` գիտական ենթակառուցվածքների պահպանման համար կհատկացվի 5,8 մլրդ դրամ: Հիմնարար եւ կիրառական գիտական հետազոտությունների համար հատկացվել է 149,5 մլն դրամ, թեմատիկների համար` 877 մլն դրամ եւ նպատակային հետազոտությունների համար` 312 մլն դրամ:
2011թ. համեմատությամբ Գիտության պետական կոմիտեի ֆիանսավորումն ավելացել է 7.9%-ով:
Այսպիսով, գիտական հետազոտությունների համար, որոնք պետք է լինեն ծախսերի հիմնական թիրախը (եւ արդարացնեն ենթակառուցվածքների գոյությունը), բավարար գումարներ չեն հատկացվում` գիտության ոլորտում հստակ քաղաքականության ձեւավորման համար:




























