Մալայզիայում արգելվել է  «Իսլամական սեքս»  գիրքը, որի տարածողներին կսպառնա մինչեւ երեք տարվա ազատազրկում եւ 6.400 դոլարի տուգանք:

Ինչպես հաղորդում է BBC-ին, գիրքը մահմեդական կանանց  համար պրակտիկ խորհուրդներ է պարունակում` «առաջնակարգ մարմնավաճառուհի» դառնալու եւ սեքսուալ առումով ամուսնուն լիաժեք բավարարելու վերաբերյալ:  Ըստ հրատարկիչների` գրքի խորհուրդները յուրացրած կանայք կարող են հանգիստ լինել ամուսինների հարցում, քանի որ  նրանք այլեւս չի դավաճանի եւ բռնություն չի կիրառի կնոջ նկատմամբ:

Նշենք, որ գիրքը հրատարակել է  իսլամական «Հնազանդ կանանց ակումբը», որի մասնակիցները ենթադրում են, որ մեկ կինը չի կարող բավարարել տղամարդուն, եւ հանդես են գալիս բազմակնության օգտին:

Համաձայն ակումբի կանոնադրության` լավ մահմեդական կինը ոչ մի բանում չպետք է մերժի ամուսնուն, եւ ավելի լավ է նրա համար «պոռնիկ» դառնալ, քան զայրացնել Ալլահի կողմից  որպես պարգեւ տրված տղամարդուն: