Google ընկերության  որոնման համակարգի ալգորիթմն այսուհետ առաջին հերթին ցույց է տալու առավել «թարմ» տեղեկատվությամբ  էջերի հղումները:

Ինչպես փոխանցում է  Lenta.ru-ն, փոփոխությունը կվերաբերի որոնողական հարցումների  35% -ին եւ  նախատեսված է երեք կատեգորիայի թեմաների համար` «տաք» նորությունների,  պարբերաբար կրկնվող իրադարձությունների եւ  մշտապես թարմացվող տեղեկատվության համար:

New York Times-ը գրում է, որ արդյունքների դասակարգման նոր միջոցը թելադրված է սոցիալական ցանցերի հետ մրցակցությամբ: