Ռուսաստանն ամրացնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պոտենցիալը դաշնակիցների հետ միասին, հասունացել է Եվրասիայում մայրցամաքային անվտանգության ձեւավորման խնդիրը։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքի գործերի նախարար Սերգեյ Լավրովը Պետդումայում կառավարության հարցուպատասխանի ժամանակ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Դաշնակիցների հետ միասին ամրացնում ենք ՀԱՊԿ պոտենցիալը՝ որպես կարեւոր տարածաշրջանային պաշտպանական կառույց, որը պատասխանատու է կազմակերպության անդամ պետությունների անվտանգության ապահովման, Եվրասիայում կայունության պահպանման համար,- ասել է նա։- Հասունացել է եվրասիական տարածքում մայրցամաքային անվտանգության նոր կառուցվածքի ձեւավորման խնդիրը, որին նվիրված էր միջազգային համաժողովը 2023թ. հոկտեմբերին, Մինսկում, [Բելառուսի նախագահ] Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ»։
«Թեման բավական հեռանկարային է, ժամանակակից աշխարհաքաղաքական միտումների հունով ընթացող։ Նկատի ունենալով եվրասիական անվտանգության հայեցակարգի զարգացումը տարբեր միջազգային հարթակներում»,- նշել է նախարարը։




























