Ռուսաստանը կքննարկի ՅՈւՆԵՍԿՕ-ի ֆինանսավորման իր մասնաբաժինն ավելացնու հարցը: Այս մասին այսօր` նոյեմբերի 4-ին հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարարի պաշտոնակատար Անտոն Սիլուանովը` Կաննում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ավարտին: Դրա համար ՅՈԻՆԵՍԿՕ-ն պետք է համապատասխան դիմում ներկայացնի:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, ԱՄՆ-ը, Իսրայելն ու Կանադան հայտարարել են ՅՈւՆԵՍԿՕ-ի ֆինանսավորման դադարեցման մասին այն բանից հետո, երբ այդ կազմակերպությունը հավանության արժանացրեց իր կազմ մտնելու մասին Պաղեստինի հայտը:




























