Իրանի ազգային անվտանգության  բարձրագույն խորհրդի  քարտուղար Սաիդ Ջալալին  նոյեմբերի 4 –ին Իրանում հակաամերիկյան ցույցի ժամանակ  ներկայացրել է փաստաթղթեր, որոնք, նրա խոսքով,  հաստատում են ԱՄՆ-ը մասնակցությունը ահաբեկչական գործունեությանը:

Ջալալին հայտարարել է, որ Իրանը կարող է անհերքելի փաստեր ներկայացնել, որոնք մատնացույց կանեն այն, որ ԱՄՆ-ը մարդու իրավունքները ոտնահարող գործունեության գլխավոր մասնակիցն է: «Այդ փաստաթղթերը վկայում են ԱՄՆ-ի կողմից ահաբեկչության հրահրման եւ հովանավորման մասին», -հայտարարել է բանախոսը` ավելացնելով, որ «Իրան վերադառնալու ամերիկյան երազանքը չիրականացավ»:

Նա հայտարարել է, որ Իրանը մտադիր է դատական կարգով հետապնդել ԱՄՆ-ին եւ  այդ նպատակով պատրաստվում է պաշտոնապես դիմել ՄԱԿ-ին: