«Մենք, անշուշտ, ուշադիր ուսումնասիրում ենք ուղարկված բոլոր նյութերը, որոնք նույնիսկ ակնարկ են պարունակում Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների պղծման մասին, սա անընդունելի է: Ես խոսում եմ սրբապղծության մասին՝ որտեղ, ում կողմից էլ դա արված լինի՝ անկախ մեր հարաբերությունների մակարդակից»։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանելու Ադրբեջանի կողմից Արցախում պատմա-կրոնական հուշարձանների՝  մասնավորապես, հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանների ոչնչացման մասին փաստերը։

«Որպես Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացի մաս՝ մենք կոչ ենք անում երկու կողմերին հոգ տանել մշակութային և պատմական ժառանգության մասին և չպատերազմել հուշարձանների դեմ։

Նա նշել է, որ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել վստահության և փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորման համար, առանց որի Հարավային Կովկասում խաղաղության հասնելը դժվար կլինի։

«Մենք, անշուշտ, բոլոր նյութերը կքննարկենք Ադրբեջանի ներկայացուցիչների հետ մեր երկկողմ շփումներում», - վստահեցրել է Զախարովան։