Սիրիայում անվտանգության ուժերի եւ նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմի հակառակորդների բախումների արդյունքում այսօր` նոյեմբերի 4 –ին, 13 մարդ է զոհվել:
Ինչպես փոխանցում է Reuters-ը, հազարավոր մարդիկ ընդդիմության կոչով դուրս են եկել փողոց` ստուգելու համար, թե արդյոք Սիրիայի իշխանությունները կպահպանեն Արաբական պետությունների լիգայի կողմից առաջարկված պլանը, որի նպատակը երկրում բռնությունների դադարեցումն է, նշում է Gazeta.Ru-ն:




























