Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա եղած ահմաններով. Սա նշանակում է, որ մեզ մնացել է տեխնիկական աշխատանք՝ քարտեզների եւ գետնի վրա վերարտադրրել Հայկական եւ Ադրբեջանական ԽՍՀ—ների միջեւ 1991 թվականի դրությամբ դե յուրե առկա սահմանը, դրանց իրավական հիմքերը վեր հանելու միջոցով եւ լուծել հարցը: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նույն սկզբունքով պետք է հասսցեագրել նաեւ այսպես կոչված, էքսկլավ-անկլավների հարցը: Ասենք, Արծվաշենի հարցը որոշելու համար պետք է իրավական փաստաթղթերի հիման վրա գծել Արծվաշենի սահմանը եւ հետագա բանակցությունների արդյունքում որեւէ բանաձեւով լուծել նաեւ այդ հարցը:

Բայց Ադրբեջանը պարբերաբար խուսափում է գնալ այդպիսի լուծումների՝ փորձ անելով գնալ տեղայնացման ճանմապարհով: Մենք համաձայն ենք նույնիսկ այս տարբերակին եւ սահմանագծում իրականացնել անգամ մարզ առ մարզ, ամեն հատվածում վերարտադրելով սահմանը, ապա իրականացնել զորքերի դիրքավորման ճշգրտում՝ ըստ վերարտադրված սահմամագծի եւ անցնել հաջորդ հատվածին, իսկ  էքսկլավային հարցերը թողնել ամենավերջին փուլին: Այսինքն 2 տարբերակ կա, նախ ամբողջ սահմանագծով իրականացնում ենք սահմանագծում եւ անցնում դրա իրագործմանը: Երկրորդ տարբերակն այն է, որ կտորների ենք բաժանում սահմանը եւ կտոր-կտոր սահմանագծելով գնում ենք առաջ: Երկու տարբերակներն էլ մեզ համար ընդունելի են՝ վերը նշված սկզբունքների շրջանակում: Բայց Ադրբեջանը, կարծես, խուսափում է նաեւ այս տարբերակից»,- ընդգծեց Փաշինյանը: