Սյունիքի միջանցքն Իրանի համար ռեալ կարմիր գիծ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը:
«Եթե ձեզ թվում է, որ միայն հայտարարություններով է Իրանը սահմանափակվում, դուք սխալվում եք, գնացեք Սյունիք ու տեսեք՝ ինչ է կատարվում, ոնց է Իրանը փորձում հասկանալ իրավիճակը եւ օր առաջ, միգուցե նաեւ նախահարձակ քայլեր ձեռնարկել, որ չլինի այն, ինչի մասին ինքն անընդհատ զգուշացնում է Հայաստանին:
Նկատե՞լ եք, որ վերջին 1,5 տարվա մեջ Իրանը հատկապես Հայաստանին էր զգուշացնում: Այդպիսի բան չէր եղել, որ ամենաբարձր մակարդակով Հայաստանին ասեին՝ Սյունիքով ճանապարհ չես տալու: Իրենք լավ գիտեն, որ խոսք է տվել ու ցանկություն կա տալու»,-ասաց նա:





























