Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են ապրանքաշրջանառությունը հասցնել 3 միլիարդ դոլարի: Այս մասին հայտարարել է Իրանի ծրագրային-բյուջետային կազմակերպության ղեկավար Դավուդ Մանզուրը՝ հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի ժամանակ, հայտնում է IRNA-ն։
Երկու երկրները նաև 19 ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու մասին փաստաթղթեր են ստորագրել։
Նիստի ընթացքում Իրանի Պարենի և դեղերի վարչության ղեկավար Հեյդար Մոհամադին հայտարարել է իրանական արտադրության դեղերը Հայաստան արտահանելու պատրաստակամության մասին։ Նրա խոսքով, Իրանն ինքնաբավ է դեղերի ու դեղագործական սարքավորումների արտադրության մեջ։
Իր հերթին, Հայաստանի առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ասել է, որ Իրանը զգալի առաջընթաց է գրանցել դեղերի և բժշկական սարքավորումների արտադրության ոլորտում։
«Հայաստանը ողջունում է Իրանի հետ համագործակցությունը բժշկական զբոսաշրջության, դեղագործական ապահովագրության և առողջապահության ոլորտներում»,- ասել է նա:
Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են ապրանքաշրջանառությունը հասցնել 3 միլիարդ դոլարի




























