Ստամբուլի հայկական Սուրբ Լուսավորիչ եկեղեցու համանուն երգխախումբը թուրքական հայտնի SHOW TV-ի եթերում կատարել է «Տեր ողորմյա»-ն։
Համերգը նվիրված է եղել Վանի երկրաշարժի զոհերի հիշատակին եւ կրել է «Մեր երգերը Վանի համար» անունը։ Կատարումից առաջ երգչախմբի ղեկավար Հակոբ Մամիկոնյանը կարճ խոսքով է հանդես եկել՝ խնդրելով Աստծուց խաղաղություն եւ կարեկցանք։
Նշենք, որ Ստամբուլի Լուսավորիչ երգչախումբը կազմավորվել է 1929-ին։




























