Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 17-ին հաղորդում էր ստացվել, որ 41-ամյա Աստղիկ Մ.-ն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Մ. Խորենացու փողոցում վրաերթի է ենթարկել 29-ամյա մի կնոջ` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված վրաերթը կատարել է ոչ թե մայրը, այլ նրա16-ամյա որդին:
Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 4-ին, ժամը 07.00-ի սահմաններում Ազատության պողոտայի եւ Ադոնցի փողոցի խաչմերուկում բախվել են «Ռենո Լոգան» եւ «Սամանդ» ավտոմեքենաները: «Սամանդի» վարորդն ու ուղեւորը տեղափոխվել են հիվանդանոց:
Եւս մեկ վթար է տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում, ժամը 14:30-ի սահմաններում: «ԳԱԶ– 32213»-ը վրաերթի է ենթարկել 53-ամյա մի կնոջ: Վարորդը տուժածին հասցրել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:




























