Թուրքիայի խոշոր քաղաքներ տեղափոխված էթնիկ քրդերն ընտրություններում այլեւս չեն աջակցում քրդական Խաղաղության եւ ժողովրդավարության կուսակցությանը: Այդ մասին նշվում է «Թուրքիայի նոր քաղաքական լանդշաֆտը. 2011 թ. ընտրությունենրի դասեր» վերլուծության մեջ, որը պատրաստվել է ամերիկյան Washington Institute for Near East Policy (WINEP) վերլուծական կենտրոնի փորձագետների կողմից:Կենտրոնական Անատոլիայից 80-ականներին դեպի խոշոր քաղաքներ` Ստամբուլ, Անկարա, Բուրսա, Ադանա, քրդերի միգրացիան, դրանք ընտրազանգվածի առումով կարեւոր քաղաքներ են դարձնում: Վերաբնակներն այդ քաղաքներում արդեն մծամասնություն են կազմում` ձեւավորելով բնակչության նյութապես պակաս ապահովված խավը: Հնեց այդ մասն էլ հիմնականում աջակցում է «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, որը ներառում է իսլամիզի եւ կոնսերվատիզմի տարրեր, մինչդեռ միջին եւ առավել բարձր խավը նախապատվությունը տալիս է առավել ձախ կողմնորոշում ունեցող քեմալիստական Հանրապետական ժողովրդական կուսակցությանը:
Միժամանակ Խաղաղության եւ ժողովրդավարության կուսակցությանը (BDP) անհրաժեշտ է նոր քաղաքականություն մշակել ոչ միայն Թուրքիայի կենտրոնական քաղաքներում, այլեւ տանը` հարավ-արեւելքում ներկայանալու համար, որտեղ ստիպված է մրցակցել կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ:Ընդհանուր առմամբ, ըստ վերլուծաբանների, 2011թ. Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները երկու կարեւոր միտում բացահայտեցին. առաջինը` ներքին միգրացիայի վրա հիմնված մեգապոլսիների եւ նավահանգստային քաղաքների նշանակության աճն է: Նման երկու տարածաշրջաններն ապահովում են 550 պատգամավորական մանդատներից 241-ը: Եւ երկրորդը` կուսակցությունների երկբեւեռ ազդեցության ձեւավորումն է երկրի ռեգիոներում: Պայմանականորեն ընտրված յուրաքանչյուր տարածաշրջանում ԱԶԿ-ն, մեկ այլ կուսակացության հետ, հավաքել է ձայների ավելի քան 75 տոկոսը:




























