Ոստիկանները նոյեմբերի 4-ին, ժամը 09.00-ի սահմաններում Արարատի  մարզի  Տափերական գյուղից բերման են ենթարկել 49-ամյա Օնիկ Մուրադյանին: Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, Մուրադյանը  նոյեմբերի 2-ից հետախուզվում էր ծեծի և տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեղադրանքով:

Օնիկ Մուրադյանը կալանավորված է:

Կատարվում է քննություն: