Նոյեմբերի 4-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին են հասցրել 16-ամյա Դավիթ Մադոյանին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ:
Զենքն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:
Նույն օրը, ժամը 18.40-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Աշտարակ-Եղվարդ ճանապարհին գտնվող կամրջի տակ զինամթերք է թողել:
Ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են հակատանկային 3 նռնակ` մեկ պայթուցիչով, «Ֆ-1» և «ՌԳ-42» մեկական նռնակ` առանց պայթուցիչի, 5,45 մմ տրամաչափի 92 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:
Նույն օրը , ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել մի տղամարդ և հանձնել «Ֆ-1» նռնակ` պայթուցիչով, տարբեր տրամաչափի 72 փամփուշտ և ինքնաձիգի 2 պահունակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:



























