Չիլիի հյուսիսում այսօր` նոյեմբերի 5-ին 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Անտոֆագաստա քաղաքից 23 կմ արեւելք: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, ցունամիի վտանգի մասին եւս չի հայտարարվել:
Հիշեցնենք, որ 2010թ. փետրվարին Չիլիում 8.8 մագնիտուդով հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել, որին զոհ էր գնացել առնվազն 500 մարդ:

























