Չինաստանը դառնում է համաշխարհային առաջատար տեխնոլոգիաների եւ դեղագործության ոլորտում։ Այս մասին վկայում է նոր ցուցանիշը, որը ներկայացրել է Շվեյցարիայում տեղակայվող Կառավարչական զարգացման միջազգային ինստիտուտը (IMD)։
Այս ամսվա սկզբին IMD-ն թողարկել է չինական ընկերությունների տրանսֆորմացիայի իր առաջին ցուցիչը (CCTI) տեխնոլոգիաների, դեղագործության եւ հագուստի արտադրության ոլորտում, տեղեկացրել է «Սինհուան»։
Ստացված տվյալների համաձայն՝ ինտերնետ-տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունները նախկինի պես գերիշխում են Չինաստանի տեխնոլոգիական հատվածում, որտեղ առաջատարների հնգյակի մեջ են մտնում Baidu-ն, Alibaba-ն եւ Tencent-ը, ինչպես նաեւ JD.com и NetEase-ն։
Ինչպես հայտնել է IMD China-ի գլխավոր տնօրեն Մարկ Գրիվենը, ընկերության երեք հարդ-թեկեր եւս ապահովել են տեղ թոփ-10-ում, ներառյալ SMIC կիսահաղորդչային հսկան, Lenovo համակարգիչներ արտադրողը եւ համաշխարհային առաջատարը Hikvision անվտանգության տեխնոլոգիաների ոլորտում։
Չինաստանի ծածուկ տեխնոլոգիական չեմպիոնները, ամենայն հավանականությամբ, ապագայում կդառնան գլոբալ մրցակիցներ, նշել է Գրիվենը։
IMD նոր ցուցիչը ընդգծում է նաեւ դինամիկ փոխգործակցությունն օտարերկրյա տրանսազգային կորպորացիաների եւ նորարարական ազգային ընկերությունների միջեւ դեղագործական հատվածում, որը ներկայում գլխավորում են այնպիսի հանրահայտ ընկերություններ, ինչպիսին են Pfizer-ը, Roche-ը, AstraZeneca-ն, եւ զարգացող չինական Hengrui Pharmaceuticals ընկերությունը։
Գլոբալացվում են նաեւ չինական ավտոարտադրողները, ինչպիսին են BYD-ը եւ CATL էներգիայի նոր աղբյուրների եւ կուտակիչների արտադրության չինական ընկերությունը, նշել է նա։
Նորարարությունները հիմքերի հիմքն են։ Բոլոր առաջատար ընկերությունները ներդրել կամ ներդրում են ապագայի նորարարություններում, ասել է Գրիվենը։
Ցուցիչը նպատակ ունի ապահովել օբյեկտիվ տվյալենրի վրա հիմնված գնահատական, թե որքան լավ են ընկերություններն զգում իրենց չինական շուկայում, եւ նրանց պատրաստվածությունը տրանսֆորմացիային եւ բարգավաճմանը երկարատեւ հեռանկարի համար։




























