Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 130 անգամ: Համաձայն NEWS.am-ի կողմից ստացված Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների` ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տիպի զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 700 կրակոց:

Չնայած հակառակորդի դրսևորած այսօրինակ ակտիվությանը, ՊԲ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել համարժեք գործողություններից և պատասխան քայլեր ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: