Ոստիկանության Նոր Նորքի բաժնում նոյեմբերի 5-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 7-րդ զանգվածի շենքերից մեկի մոտ գտնվող ավտոտնակում մի տղամարդ ինքնասպանություն է գործել:

NEWS.am-ին ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Նոր Նորքի 7-րդ զանգվածի 20 շենքի 22 բնակարանի բնակիչ, Քանաքեռ-Զեյթունի տարածքային հարկային տեսչության աշխատակից,  39-ամյա Արմեն Գալստյանը «Մակարով» ատրճանակով ինքնասպանություն է գործել շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակում: Դեպքի վայրից հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի մեկ պարկուճ:

Կատարվում է նախաքննություն: