Հայտնի ռուսասատնցի երգիչ Յուրի Անտոնովը հերթական սկանդալի մեջ է հայտնվել. երգիչը կռվել է բայկերի հետ, որի մոտոցիկլը խանգարել է նրան կանգնել լիցքավորման:

Հղում կատարելով իրավապահ մարմինենրին` «Վզգլյադը»  հաղորդում է, որ  միջադեպը տեղի է ունեցել Վիդնոե քաղաքի ավտոլցակայններից մեկում: Ամեն ինչ սկսվել է լեզվակռվից, բայց ավերտվել է ձեռնամարտով: Պարզվել է, որ Անտոնովը չի կարողացել իր Land Rover –ը մոտեցնել լիվքավորման կետին, քանի որ ճանապարհը փակել է մոտոցիկլը, որի տերը գնացել է վճարելու:NEWSru.com-ը հաղորդում է, որ տեսախցիկներն արձանագրել են,  թե ինչպես է Անտոնովը  հարձակվել բայկերի վրա:  

Երգիչն անձամբ է ոստիկանություն կանչել, ցուցմունք տվել: Ոստիկանությունում սակայն նշել են, որ գրավոր դիմում երգիչը չի ներկայացրել:Աղբյուրը նաեւ նշում է, որ  մեկ տարի առաջ էլ արտիստը կռվի մեջ էր մտել ճանապարհային ոստիկանության տեսուչի  հետ, հետո պայհանջել էր  նրան պատասխանատվության ենթարկել: Վեճը սկսվել էր այն բանից հետո, երբ տեսուչը կանգնեցրել էր նրա մեքենան եւ խնդրել ցույց տալ փաստաթղթերը, ինչից հետո կոշտ մերժում էր ստացել: