Պակիստանի դատախազությունն այսօր` նոյեմբերի 5 -ին մեղադրանք է ներկայացրել  երկրի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության մեջ կասկածվող 7  անձանց: Դատական նիստն անցկացվել է դռնփակ:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը,  մեղադրյալների մեջ են 5  գրոհայիններ եւ ոստիկանության երկու աշխատակից:

Մեղադրյալներից մեկը` Սաուդ Ազիզը 2007 թ. եղել է Ռավալպինդի քաղաքի ոստիկանապետը:  Մյուս ոստիկանը բարձր պաշտոն է  զբաղեցերել Պակիստանի անվտանգության ծառայությունում:

Հիշեցնենք, որ Պակիստանի ընդդիմադիր Ժողովրդական կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Բենազիր Բհուտոն սպանվել էր 2007 թ. տեղի ունեցած ահաբեկչության արդյուքնում: Այդ ժամանակ ընդդիմությունը  մահափորձի մեջ մեղադրել էր հատուկ ծառայություններին: