Նիգերիայի հյուսիս-արեւմուտքում արմատական իսլամիստները ուրբաթ մի քանի գրոհ են իրականացրել ոստիկանական տեղամասերի եւ Դամատուրու քաղաքի քրիստոնեկան եկեղեցու նկատմամբ:
Դեռեւս ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել, սակայն տեղի բնակիչները կասկածում են արմատական իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորմանը:Նիգերիայի հյուսիսն առավելապես բնակեցված է մահմեդականներով, կա քրիստոնեական ոչ մեծ անկլավ: Գրոհների շարքը տեղի է ունեցել մահմեդական Էյդ ալ Ադհա տոնից երկու օր առաջ: Զոհերի թիվը մի քանի տասնյակի է հասնում, վիրավորներինը` ավելի քան 100:
Գրոհայինները կիրառել են հրազեն եւ նռնակներ:Ոստիկանական տեղամասերի վրա գրոհներ տեղի են ունեցել Մատիգուրի եւ Պոտիսկում քաղաքներում:




























