Իրանն ու Չինաստանը պատրաստ են համատեղ ուսումնասիրություններ իրականացնել էներգետիկայի ոլորտում: Ինչպես փոխանցում է Tehran Times-ը, այս մասին հայտարարել է Նավթի արդյունահանման իրանական համալսարանի տնօրեն Գոլամրեզա Ռաշեդը` Պեկինի գործընկեր համալսարանում ունեցած հանդիպման ժամանակ:
Բուհերը գործնական միջոցառումներ կձեռնարկեն մինչեւ 2012թ. հոկտեմբեր համատեղ կրթական եւ արդյունաբերական նախագծերի իրականացման համար:
Նշենք, որ իրանական համալսարանը կրթական ոլորտում համագործակցույմ է նաեւ արեւմտյան երկների` Ֆրանսիայի, Կանադայի, Ավստրալիայի բուհերի հետ:Իրանն աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը` նավթի հետազոտված պաշարների, եւ երկրորդ տեղը` գազի պաշարների ծավալով:



























