Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էդողանի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ալիեւին եւ առաջին տիկին Մեհրիբան Ալիեւային Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում դիմավորել են Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն եւ պաշտոնատար այլ անձինք։





























