Թայլանդում հեղեղումների ժամանակ զոհերի թիվը, ըստ իշխանությունների, կազմել է 506 մարդ, հաղորդում է Associated Press-ը:
Առավել ծայրահեղ իրավիճակ էր տարերքը ստեղծել մայրաքաղաք Բանգկոկում, որի մեկ հինգերորդ մասը հայտնվել էր ջրի տակ: Բանգկոկի 50 շրջաններից 8-ի բնակիչները տարհանվել էին, եւս 7 շրջան մասնակի էր հեղեղվել: Տեղական իշխանություննրը հաղորդել են, որ քաղաքի մի քանի շրջաններում ջուրը նահանջում է, սակայն արվարձաններում դեռ կմնա:
Ինչպես հայտնել է Թայլանդի վարչապետ Յինգլակ Չինավատը, երեքշաբթի նախարարների կոմիտեն կքննարկի աղետի հետեւանքների վերցման ծրագիրը: Ենթադրվում է, որ վերականգնման համար կհատկացվի 3 մլրդ դոլար:
Հիշեցնենք, որ տեղատարափ անձրեւների հետեւանքով Թայլանդում վերջին 50 տարվա մեջ ամենաուժեղ հեղեղումներն էին եղել: Աղետից տուժել էր ավելի քան 3 մլն մարդ, մոտ 150 հազարը մնացել են անօթեւան, վնասը կազմում է 10 մլրդ դոլար:

























