Աֆղանստանում Կուրբան-Բայրամի տոնակատարության ժամանակ ահաբեկչություն է իրականացվել.  ըստ տարբեր աղբյուրների, զոհվել է 6 -10 մարդ,  առնվազն 20 մարդ էլ վիրավորվել է: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»,  զոհերի եւ վիրավորների վերաբերյալ տվյալները ճշտվում են:

Ահաբեկչությունը կատարվել է հյուսիսային Բագլան նահանգում, մահապարտ-ահաբեկիչը մտել է մզկիթ եւ, կանգնելով տեղի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի կողքին, գործի է դրել «շահիդի գոտին»: Աֆղանստանի անվտանգության ուժերի հաղորդմամբ` սպան եւ եւս վեց թիկնապահներ զոհվել են:

Նախօրեին թալիբների առաջնորդ մոլլա Օմարը դիմել էր համախոհներին` կոչ անելով տոնական օրերին ձեռնպահ մնալ խաղաղ բանկչությանն սպանելուց: Նա ընդգծել էր, որ մեղավորները կպատժվեն Շարիաթի օրենքներով: