ԱՄՆ Ալյասկա նահանգում նոյեմբերի 6-ի առավոտյան 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով` երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 08.00-ին (երեւանյան ժամնակով ժամը 12.00-ին), էպիկենտրոնը գտնվել է Ֆոլս Պաս բնակավայրից 72 կմ հարավ-արեւելք, հիպոկենտրոնը եղել է 39.2 կմ խորության վրա:
Զոհեր եւ ավերածություններ չկան: Ցունամիի խաղաղօվկիանոսյան կենտրոնը հաղորդում է, որ ցունամիի վտանգ նույնպես չկա:




























