Մերձմոսկավյում այսօր` նոյեմբերի 6 –ին դաժան սպանություն է տեղի ունեցել. պրոֆտեխուսումնարանի 15-ամյա սանուհին` Անաստասիա Մ-ն իր տանը բառացիորեն մորթոտել է ընկերուհուն` Ալեքսանդրա Ռ-ին:
«ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներին, հաղորդում է, որ պատճառը խանդն է եղել. աղջիկները չեն կարողացել «իրար մեջ բաժանել» մի երիտասարդի: Զոհը եկել է մարդասպանի մոտ` հարաբերությունները պարզելու: Առաջին հարվածը հասցվել է Ալեքսանդրայի պարանոցին: Դրանից հետո «տանտիրուհին» բացել է դեռեւս կենդանի աղջկա որովայնը, իսկ հետո կտրել հանել է աչքերը: Տեղ հասած ոստիկանության աշխատակիցները դրանք գտել են պատուհանի գոգին:
Ոստիկանություն են կաչել հարեւանները` լսելով մեռնողի ճիչերը: Իրավապահները ստիպված են եղել կոտրել դուռը: Մարդասպանը ձերբակալված է եւ մեղսունակության վերաբերյալ փորձաքննություն պետք է անցնի, հաղորդում է NEWSru.com-ն:




























