Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին Մոսկվայում այցելել է հանրահայտ քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանի արվեստանոց:  

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից, Բ. Սահակյանը  Արցախ-Սփյուռք կապերի խորացման գործում առանցքային է համարել արվեստի բնագավառը` ընդգծելով նրա կարեւորությունը թե երկրում համաշխարհային ժամանակակից արվեստի ներկայացման, թե Սփյուռքում ազգային արժեքների պահպանման տեսանկյունից:Այս համատեքստում Բ. Սահակյանը հատկապես պահանջված է համարել ճանաչված վարպետների հետ համագործակցությունը եւ նրանց փորձի կիրառումը Արցախում:Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, պաշտոնատար այլ անձինք: