ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունում (ԿՀՎ) գոյություն ունի հատուկ ստորաբաժանում,  որի փորձագետները զբաղվում են սոցիալական ցանցերի գրառումների համատարած մոնիտորինգով:

Ինչպես փոխանցում է Associated Press-ը, որի թղթակիցները եղել են գաղտնի տեխնոպարկում, ստորաբաժանումն օրական ծանոթանում է մինչեւ  5 մլն գրառման միայն  Twitter-ում:  Նույնքան մանրակրկիտությամբ հետեւոմ են  Facebook-ի եւ սոցիալական մյուս ցանցերի գրառումներին: ԿՀՎ-ն նաեւ աչալրջորեն հետեւում է տեղական հեռուստաալքիների, ռադիոկայանների, թերթերի  եւ համացանցային ֆորումների տեղեկատվությանը:

Ողջ տեղեկատվությունն ամեն օր զեկուցվում է ԱՄՆ նախագահին Սպիտակ տան ներքին խորհրդակցությունների ժամանակ: