Այս կամ այն որոշումով հնարավոր չէ փակել ազգային հարցերը: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխելով փորձ է արվում ամբողջությամբ օրակարգից հանել Արցախի հարցը:

«Թղթի վրա գրվածը դեռեւս հիմք չէ, այսինքն դա չի նշանակում, որ մեր պայքարը չպետք է շարունակվի, մեր ժողովուրդը չպետք է պահանջատեր լինի: Արցախը միայն արցախհայերինը չէ, այն համայն հայությանն է պատկանում:

Ես կարծում եմ՝ ժողովուրդը դա չի ընդունի: Դա ժողովրդական հանրաքվեի միջոցով պետք է լինի եւ ժողովուրդը արդեն մեկ անգամ որոշում կայացրել է եւ հետամուտ կլինի իր իրավունքները պաշտպանելու հարցում»,-ասաց նա:

Նշենք, որ Արցախի ԱԺ-ն ՀՀ ներկայացուցչությունում նիստ է գումարել:

Հիշեցնենք, որ այսօր լրանում է Արցախյան շարժման 36-ամյակը: