ԱՄՆ-ում «Բանկային փոխանցման օր» ակցիայի շրջանակում 84 հազար մարդ գրեթե միաժամանակ փակել են իրենց բանկային հաշիվները:
Ինչպես փոխանցում է «Գազետա.ռու»-ն , սա բողոքի ակցիա է գոյություն ունեցող բանկային համակարգի դեմ: Հազարավոր ամերիկացիներ, փակելով իրենց բանկային հաշիվները, ողջ գումարները փոխանցել են վարկային միություններին:



























