Նիգերիայում նոյեմբերի 5 -ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 150-ի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Զոհերի մասին տեղեկատվությունը հաստատել է փրկարարական ծառայության ներկայացուցիչը: Ավելի վաղ հաղորդվում էր 65 զոհի եւ մոտ 100 վիրավորների մասին:
Հիշեցնենք, որ պայթյուններ էին որոտացել Նիգերիայի Դեմատուրու եւ Մայդուգուրի քաղաքներում: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է արմատական իսլամիստական «Բոկո Հարամ» կազմակերպությունը:




























