Մոսկվայի ոստիկանությունը կասեցրել է Կուրբան Բայրամի տոնակատարությունների շրջանակում հրապարակային զոհաբերությունը: Նշենք, որ Մոսկվայի իշխանություններն արգելել են քաղաքի ներսում զոհաբերության անցկացումը, եւ մահմեդականներին առաջարկվել է իրենց ծիսակարգերը կատարել քաղաքից դուրս:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներին, հավատացյալ մահմեդականների մի խումբ որոշել է ոչխարը մորթել Կուբինկ-Նեդելինա փողոցների հատման էստակադայի տակ: Դեպքի վայր հասած ոստիկանները կասեցրել են կենդանու զոհաբերությունը:
Ինչպես հաղորդում է vesti.ru-ն, այս տարի մոսկվացի մահմեդականներն առաջին անգամ կենդանիների զոհաբերություն են կազմակերպել քաղաքից դուրս գտնվող սպանդանոցներում:
Մոսկվայում գլխավոր մահմեդական տոնակատարությանը մասնակցել է ռեկորդային թվով` մոտ 170 հազար մարդ: Ոստիկանության տվյալներվ` միայն գլխավոր մզկիթում հավաքվել է մոտ 80 հազ. մարդ:




























