Սիրիայում այսօր` նոյեմբերի 6-ին, զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց մասնակցել է մի քանի հազ. մարդ ողջ երկրում:
Ինչպես փոխանցում է KP.ru-ն, ցույցերն սկսվել են Հալեպում տոնական աղոթքի ավարտից հետո: Դերա քաղաքում, որը մարտին հակակառավարական ցույցերի կենտրոնն էր, անվտանգության ուժերը ցուցարաներին փորձել են ցրել օդ կրակոցներով:
Նշենք, որ ընդդիմադիրների տվյալներով` մարտից սկսած բախումների արդյունքում զոհվել է մինչեւ 3,8 հազ. մարդ:




























